23:38  ,  27 նոյեմբերի, 2026

«Արսենալը» ցանկանում է ձեռք բերել Նիկո Պասին

Անգլիայի չեմպիոն «Արսենալը» հետաքրքրված է իտալական «Կոմոյի» 22-ամյա արգենտինացի կիսապաշտպան Նիկո Պասի ծառայություններով։ Լոնդոնյան ակումբը կփորձի ձեռք բերել նրան հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ, հաղորդում է El Desmarque-ն։

Անցած ամռանը «Կոմոն» Նիկո Պասի տրանսֆերի համար Մադրիդի «Ռեալին» վճարել է 60 միլիոն եվրո։ Արքայական ակումբն իրավունք ունի 80 միլիոն եվրոյով հետ գնել նրա տրանսֆերը։

Ընթացիկ մրցաշրջանում Նիկո Պասը «Կոմոյի» հետ Ա Սերիայում եւ Չեմպիոնների լիգայում մասնակցել է 15 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print