17:34  ,  27 նոյեմբերի, 2026

Գարի Նեւիլ․ Վստահ եմ, որ Էրլինգ Հոլանդը կտեղափոխվի «Ռեալ»

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, իսպանական «Վալենսիայի» նախկին գլխավոր մարզիչ, բրիտանացի հեռուստամեկնաբան Գարի Նեւիլը կանխատեսել է, որ Նորվեգիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»։

«Ես վստահ եմ, որ Էրլինգ Հոլանդը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ» առավելագույնը 18 ամսվա ընթացքում, հնարավոր է, արդեն այս մրցաշրջանի ավարտից հետո։

Կարծում եմ՝ Վինիսիուսը կլքի «Ռեալը», իսկ Կիլիան Մբապեն կտեղափոխվի ձախ թեւ։ Հոլանդը կդառնա կենտրոնական հարձակվող այնտեղ»,- ասել է Նեւիլը The Overlap փոդքասթում։

26-ամյա Էրլինգ Հոլանդի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2034թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print