17:03  ,  18 հուլիսի, 2013

Հրայր Մկոյանը կմիանա «Գանձասարին»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը կարիերան կշարունակի Կապանի «Գանձասարում»:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ազատ գործակալի կարգավիճակում գտնվող 26-ամյա ֆուտբոլիստը հայտնեց, որ դեռ լիովին չի ապաքինվել գարնանը ենթարկված ծնկի վիրահատությունից եւ սպասում է գերմանացի բժիշկների վերջնական պատասխանին, որպեսզի իմանա, թե ինչ ծանրաբեռնվածությամբ կարող է մարզվել:

Նախնական տվյալների համաձայն՝  Մկոյանը լիովին կապաքինվի 15 օրից:

Գյումրեցի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված էր նաեւ չեխական ակումբներից մեկը, բայց բանակցությունները չսկսվեցին, քանի որ նա չէր հասցրել լիովին վերականգնվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով