22:06  ,  11 ապրիլի, 2012

«Մոնպելյեն» միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրից հետաձգված խաղում «Մոնպելյեն» 3:1 հաշվով առավելության հասավ «Մարսելի» նկատմամբ:

Մարսելի «Վելոդրոմ» ստադիոնում կայացած խաղում դուբլի հեղինակ դարձավ «Մոնպելյեի» մարոկացի կիսապաշտպան Յունես Բելհանդան, մեկ անգամ էլ աչքի ընկավ ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Օլիվյե Ժիրուն: Ֆրանսիայի հավաքականի նորեկն իր գոլերի քանակը հասցրեց 19-ի: «Մարսելի» գոլն իր անվան դիմաց գրանցեց կամերունցի կիսապաշտպան Ստեֆան Մբիան:

Այս հաղթանակից հետո «Մոնպելյեն» վաստակեց 66 միավոր եւ միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող ՊՍԺ-ն ունի 63 միավոր:

Ֆրանսիայի առաջնություն. 30-րդ տուր

«Մարսել» - «Մոնպելյե» - 1:3

Մբիա, 34 – Բելհանդա, 7 (11մ.), 70, Ժիրու 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում