01:06  ,  11 ապրիլի, 2012

«Լիվերպուլը» հաղթեց 10 ֆուտբոլիստներով


Ֆուտբոի Անգլիայի առաջնության 33-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց «Բլեքբեռնին»: Ընդ որում՝ հանդիպման 25-րդ րոպեից «Լիվերպուլը» խաղում էր 10 ֆուտբոլիստներով: Խաղադաշտից հեռացվել էր բրազիլացի դարպասապահ Դոնին (նախորդ տուրում կարմիր քարտ էր ստացել Պեպե Ռեյնան):

Խաղի 16-րդ րոպեին արգենտինացի կիսապաշտպան Մաքսի Ռոդրիգեսի դուբլի շնորհիվ լիվերպուլցիները երկու գնդակի առավելություն ունեին, սակայն նիգերիացի հարձակվող Յակուբու Աեգբենին, երկու անգամ գրավելով «Լիվերպուլի» դարպասը, հավասարեցրեց խաղի հաշիվը: Այնուամենայնիվ, հանդիպման լրացուցիչ ժամանակում Անգլիայի հավաքականի հարձակվող Էնդի Քերոլը հաղթանակ պարգեւեց «Լիվերպուլին»:

Քենի Դալգլիշի թիմը 46 միավորով 8-րդ տեղում է, իսկ «Բլեքբեռնը» 28 միավորով 18-րդն է:

Անգլիայի առաջնություն. 33-րդ տուր

«Բլեքբեռն» - «Լիվերպուլ»՝ 2:3

Յակուբու, 36, 61 (11մ.) - Մաքսի Ռոդրիգես, 12, 16, Քերոլ, 90+1

Հեռացում՝ Դոնի, 25 («Լիվերպուլ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում