12:07  ,  7 ապրիլի, 2012

Յամանակա. Դարչինյանը թույլ է ինձ համար

Պաշտպանելով WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը թեթեւագույն քաշային կարգում` ճապոնացի Շինսուկե Յամանական հայտարարել է, որ իրեն անհրաժեշտ են Վիկ Դարչինյանից ուժեղ մրցակիցներ:

«Թեեւ ես հաղթեցի մրցավարների միաձայն որոշմամբ, սակայն հիանալի վերահսկում էի մենամարտի ընթացքն ու մրցակցիս գործողությունները:

Ինձ նոկաուտի ենթարկելու ոչ մի շանս ես նրան չտվեցի: Դարչինյանն ավելի ուժեղ էր մեկնարկային ռաունդներում, սակայն 5-րդ ռաունդից արդեն հոգնել էր: 5-6-րդ ռաունդներում ես կարողացա հավասարեցնել պայքարը, իսկ մենամարտի վերջնամասում շատ ավելի ուժեղ էի մրցակցից:

Իմ մեջ ավելի շատ ուժ ու էներգիա կար: Ես հասա իմ նպատակին` խուսափելով նրա ուժեղ հարվածներից: Դարչինյանին չհաջողվեց ուղիղ հարվածների շարք անցկացնել:

Նա իհարկե ուժեղ մրցակից է, բայց ինձ համար բավարար ուժեղ չէ: Ես կշարունակեմ մենամարտել ուժեղագույնների հետ, քանի որ իմ մեջ զգում եմ աճի եւ զարգացման ներուժ: Ես շատ կուզեի մենամարտել WBA վարկածով աշխարհի չեմպիոն Անսելմո Մորենոյի հետ», - Յամանակայի խոսքը մեջբերում է Boxingscene-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով