12:07 7 ապրիլի, 2012Պաշտպանելով WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը թեթեւագույն քաշային կարգում` ճապոնացի Շինսուկե Յամանական հայտարարել է, որ իրեն անհրաժեշտ են Վիկ Դարչինյանից ուժեղ մրցակիցներ:
«Թեեւ ես հաղթեցի մրցավարների միաձայն որոշմամբ, սակայն հիանալի վերահսկում էի մենամարտի ընթացքն ու մրցակցիս գործողությունները:
Ինձ նոկաուտի ենթարկելու ոչ մի շանս ես նրան չտվեցի: Դարչինյանն ավելի ուժեղ էր մեկնարկային ռաունդներում, սակայն 5-րդ ռաունդից արդեն հոգնել էր: 5-6-րդ ռաունդներում ես կարողացա հավասարեցնել պայքարը, իսկ մենամարտի վերջնամասում շատ ավելի ուժեղ էի մրցակցից:
Իմ մեջ ավելի շատ ուժ ու էներգիա կար: Ես հասա իմ նպատակին` խուսափելով նրա ուժեղ հարվածներից: Դարչինյանին չհաջողվեց ուղիղ հարվածների շարք անցկացնել:
Նա իհարկե ուժեղ մրցակից է, բայց ինձ համար բավարար ուժեղ չէ: Ես կշարունակեմ մենամարտել ուժեղագույնների հետ, քանի որ իմ մեջ զգում եմ աճի եւ զարգացման ներուժ: Ես շատ կուզեի մենամարտել WBA վարկածով աշխարհի չեմպիոն Անսելմո Մորենոյի հետ», - Յամանակայի խոսքը մեջբերում է Boxingscene-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.