15:31  ,  6 ապրիլի, 2012

Վիկ Դարչինյանի երրորդ փորձը նույնպես անհաջող էր

Թեթեւագույն քաշային կարգի WBC վարկածով չեմպիոնական գոտու համար մենամարտում 36-ամյա Վիկ Դարչինյանը պարտվեց ճապոնացի Շինսուկե Յամանակային։ 29-ամյա ճապոնացին պահպանեց չեմպիոնական տիտղոսը։

Տոկիոյում կայացած մենամարտում Յամանական հաղթեց միավորներով՝ 116-112, 116-112, 117-111։

Հայազգի բռնցքամարտիկը երրորդ անգամ պարտվեց չեմպիոնական գոտու մենամարտում։

Դարչինյանն ավելի ակտիվ սկսեց մենամարտը, սակայն ճապոնացին ճիշտ տակտիկայի շնորհիվ աստիճանաբար սկսեց ավելի գրագետ գործել։ Դարչինյանն ավելի շատ էր գրոհում, իսկ ճապոնացին, օգտվելով Վիկի վրիպումներից, կարեւոր միավորներ էր վաստակում։ 8-րդ ռաունդում հայազգի բռնցքամարտիկը կարող էր նոկաուտի ենթարկել ճապոնացուն, սակայն Յամանական դիմացավ Վիկի գրոհներին՝ մենամարտն ավարտելով հաղթանակով, գրում է Boxingscene-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով