15:31 6 ապրիլի, 2012Թեթեւագույն քաշային կարգի WBC վարկածով չեմպիոնական գոտու համար մենամարտում 36-ամյա Վիկ Դարչինյանը պարտվեց ճապոնացի Շինսուկե Յամանակային։ 29-ամյա ճապոնացին պահպանեց չեմպիոնական տիտղոսը։
Տոկիոյում կայացած մենամարտում Յամանական հաղթեց միավորներով՝ 116-112, 116-112, 117-111։
Հայազգի բռնցքամարտիկը երրորդ անգամ պարտվեց չեմպիոնական գոտու մենամարտում։
Դարչինյանն ավելի ակտիվ սկսեց մենամարտը, սակայն ճապոնացին ճիշտ տակտիկայի շնորհիվ աստիճանաբար սկսեց ավելի գրագետ գործել։ Դարչինյանն ավելի շատ էր գրոհում, իսկ ճապոնացին, օգտվելով Վիկի վրիպումներից, կարեւոր միավորներ էր վաստակում։ 8-րդ ռաունդում հայազգի բռնցքամարտիկը կարող էր նոկաուտի ենթարկել ճապոնացուն, սակայն Յամանական դիմացավ Վիկի գրոհներին՝ մենամարտն ավարտելով հաղթանակով, գրում է Boxingscene-ը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.