19:10  ,  5 ապրիլի, 2012

Ուժն ու համառությունը չար կատակ են խաղում Վիկ Դարչինյանի հետ. այս անգամ սպասվում է շախմատ

Ուժն ու համառությունը չար կատակ են խաղում Վիկ Դարչինյանի հետ, կարծում է հայ բռնցքամարտիկի մարզիչ Ջոնի Լյուիսը:

«Ուժն անկասկած Դարչինյանի շնորհն է, սակայն եղել են դեպքեր, երբ այդ ուժը անեծք է դարձել նրա համար», - ասել է Լյուիսը՝ հիշելով Անսելմո Մորենոյի հետ մենամարտը:

«Ես գիտեմ, որ սխալներ եմ թույլ տվել Մորենոյի հետ մենամարտում, սակայն աշխատելով Լյուիսի հետ հիմա վստահ եմ, որ այս անգամ արդյունքն այլ է լինելու», - The Daily Telegraph-ին տված հարցազրույցում ասել է Դարչինյանը:

«Վիկը չի կարող մենամարտել ոչ գեղեցիկ: Բայց Յամանակայի հետ մենամարտը նման է լինելու շախմատի, եւ մենք ցանկանում ենք, որ Վիկը խաղաքարերը տեղաշարժի սեփական խաղատախտակի վրա: Եթե նա այդ ամենն անի՝ կկարողանա առաջ շարժվել եւ ժամանակից շուտ ավարտել մենամարտը», - ամփոփել է Լյուսիը:

Հիշեցնենք, որ Վիկ Դարչինյանի մենամարտը ճապոնացի Շինսուկե Յամանակայի հետ տեղի կունենա ապրիլի 6-ին Տոկիոյում: Կվիճարկվի թեթեւագույն քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով