14:03  ,  30 մարտի, 2012

Նարեկ Կրպեյանը՝ ուշուի Եվրոպայի չեմպիոն

Էստոնիայում ընթացող ուշուի Եվրոպայի պատանեկան (14-16 տարեկան) առաջնությունում 60կգ քաշային Նարեկ Կրպեյանը նվաճել է ոսկե մեդալ։

Եզրափակիչում Կրպեյանը 60։9 հաշվով վստահ հաղթանակ է տարել ռուսաստանցի Կամիլ Զայտդինովի նկատմամբ։

52կգ քաշային Կարեն Մուրադյանը պարտվել է ռուսատանցի Աբդուլաբեկ Գաջիգարեւին, իսկ 48կգ.-ից ցածր քաշային կարգում հանդես եկող Արմենակ Բակմազյանը եզրափակիչում պարտվել է ռուս Նուրսուլթան Կապարովին՝ արժանանալով արծաթե մեդալի։

Մանուկ Արոյանը (60կգ) պարտվել է ռուս Արսենգերեյ Խինկերխանովին, իսկ Համլետ Միրզոյանը (70կգ) զիջել է ռուսաստանցի Ալի Աբդուլխալիկովին։

Մեծահասակաների մրցաշարում հանդես եկող 54կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը պարտվել է Թուրքիայի ներկայացուցիչ Չակդուշ Իլկմազին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս