10:36  ,  30 մարտի, 2012

Շաքրիյար Մամեդյարովը բոյկոտեց Եվրոպայի առաջնությունը

Պլովդիդում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում համաշխարհային շախմատի պատմության մեջ առաջին անգամ շախմատիստներին պարտություն է գրանցվել մինչեւ 40-րդ քայլը, ինքնակամ, առանց մրցավարի թույլտվության ոչ ոքիի համաձայնելու համար:

9-րդ տուրում ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովն ու իսպանացի Ալոնսո Ռոսելը եւ Էլթաջ Սաֆարլին ու Տալ Բարոնը  պարտություն են ստացել մինչեւ 40-րդ քայլը ոչ ոքիի մասին բանակցելու համար: Մամեդյարովը, որին նաեւ պարտություն էր գրանցվել տուրից 1,5 րոպե ուշանալու համար որոշել է լքել առաջնությունը, հաղորդում է Chess-news.ru-ն:

Հետաքրքիր է, որ 9-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանն ու Վլադիմիր Մալախովը ոչ ոքի խաղացին 16 քայլում, սակայն արձանագրությունը ստորագրելուց առաջ նրանք հրավիրել են մրցավարներին:

Եվրոպայի առաջնության ավարտին մնացել է երկու տուր:

Լուսանկարը` Chess-news.ru-ի: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս