17:30  ,  17 սեպտեմբերի, 2026

Բռնցքամարտի ԵԱ. Առաջին մրցումային օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է 13 բռնցքամարտիկով՝ 10 տղա, 3 աղջիկ: Սեպտեմբերի 17-ին առաջին մրցումային օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Տղամարդկանց հավաքականից ռինգ դուրս կգան Ժիրայր Սարգսյանը (55 կգ), Հարություն Հակոբկոխյանը (70 կգ) եւ Նարեկ Մանասյանը (90 կգ):

Կանանց հավաքականից պայքարը կսկսի Էլիդա Քոչարյանը (65 կգ):

55 կգ Ժիրայր Սարգսյանը մեկնարկում ուժերը կչափի բելառուս Բուլաիզ Նադիրի հետ:

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի որդին, Եվրոպայի Մ23 չեմպիոն Հարություն Հակոբկոխյանը (70 կգ) կմեկնարկի 1/16 երզափակիչից, որտեղ կմենամարտի Սլովակիայի ներկայացուցիչ Ադոլֆ Ստանեկն է:

Աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (90 կգ)  Նարեկ Մանասյանը նույնպես պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից, որտեղ մրցակիցը կլինի հունգարացի Լեվենտե Քիսը:

Եվրոպայի Մ-23 չեմպիոն Էլիդա Քոչարյանը 1/16 եզրափակիչում կմրցի իսպանացի Մարիանա Սոտո Տորեսի հետ:

Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն նաեւ Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Արթուր Սահակյանը (65 կգ), Մարատ Միքայելյանը (75 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ) եւ  Դավիթ Չալոյանը (+90 կգ):

Վազգեն Բադալյանի գլխավորած կանանց հավաքականից ռինգ դուրս կգան Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Լուսյա Ավետիսյանը (54 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print