Խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում UFC նախկին չեմպիոն Իլիյա Տոպուրիան հայտարարել է մենամարտերին վերադառնալու մասին։
Հունիսին Վաշինգտոնի Սպիտակ տանը տեղի ունեցած մենամարտում նա տեխնիկական նոկաուտով պարտվել էր Ջասթին Գեյջիին։
«Եզրափակիչ բժշկական հետազոտություններն ավարտվել են։ Ես վերադարձել եմ։ Այս ընթացքում իմ հասցեին զազրելի խոսքեր ասածներին եւ ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ։
Հիմա տեսնենք, թե ում համարձակությունը կհերիքի։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար։ Հաջորդ անգամ կհետեւեմ, որ ստուգեն Ջասթինի ձեռնոցները, դրանց մեջ ավելորդ բան չդնելու համար։ Շուտով կհանդիպենք»,- սոցիալական ցանցերում գրել է Տոպուրիան։
Ջասթին Գեյջիից կրած պարտությունն առաջինն էր Տոպուրիայի կարիերայում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:02 , 17 սեպտեմբերի
14:08 , 17 սեպտեմբերի
13:33 , 17 սեպտեմբերի
12:25 , 17 սեպտեմբերի 
11:31 , 17 սեպտեմբերի 
10:17 , 17 սեպտեմբերի
10:02 , 17 սեպտեմբերի
09:36 , 17 սեպտեմբերի
09:03 , 17 սեպտեմբերի 
01:32 , 17 սեպտեմբերի