11:31  ,  17 սեպտեմբերի, 2026

Մեսին 100-րդ գոլը խփեց «Ինտեր Մայամիում» եւ ռեկորդ գրանցեց (տեսանյութ)

ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 39-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 100-րդ գոլն է խփել ամերիկյան ակումբում։ ՄԼՍ-ի խաղացողներից նա ամենաարագն է հասել այդ ցուցանիշին՝ դառնալով ռեկորդակիր։ Մեսիին 100 գոլը խփել է 155 խաղում։

Չեմպիոնների գավաթի (Campeones Cup) խաղում «Ինտեր Մայամին» 2:0 հաշվով հաղթել է մեքսիկական «Կրուս Ասուլին»։ 24-րդ րոպեին Մեսին բացել է հանդիպման հաշիվը, 81-րդ րոպեին աչքի է ընկել բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն։

Campeones Cup-ն ամեն տարի վիճարկում են ՄԼՍ-ի եւ մեքսիկական MX Լիգայի չեմպիոնները։

Մեսին նվաճեց 49-րդ տիտղոսը պրոֆեսիոնալ կարիերայում։ Նա35 տիտղոս նվաճել է «Բարսելոնայում», 3 տիտղոս՝ ՊՍԺ-ում, 5 տիտղոս՝ «Ինտեր Մայամիում»։ Արգենտինայի հավաքականում նա նվաճել է 6 տիտղոս։ Նա ռեկորդակիր է տիտղոսների քանակով։ Երկրորդ տեղում «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող Դանի Ալվեսն է՝ 45 տիտղոս։

Մեսին 2023 թվականից է հանդես գալիս «Ինտեր Մայամիում», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028 թվական։ Այս մրցաշրջանում Մեսին մասնակցել է 27 հանդիպման, խփել է 23 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news