10:02  ,  25 հուլիսի, 2025

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ. Մենք կարող ենք հաղթել այս դիմակայությունում

«Արարատ-Արմենիայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան մեկնաբանել է 0:0 հաշվով ոչ ոքի արդյունքը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում։ Երեւանյան թիմը Ավանի Ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում ընդունել էր ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժին»։

«Առաջին խաղակեսում մեր ֆուտբոլիստները ժամանակ չէին ունենում արագ ու ճիշտ որոշումներ կայացնելիս եւ դառնում էի մրցակցի գործողությունների զոհ։

Երկրորդ խաղակեսում լավ դիրքային պայքար էինք մղում։ Առջեւի գծում մեր ֆուտբոլիստների խաղից շատ գոհ եմ։

Ժամանակի բացակայությունը նախապատրաստական փուլում բացասական է ազդել, ավելի կազմակերպված ու կանոնավոր թիմ դառնալու համար ժամանակ է պետք։ Բայց այս խաղը ցույց տվեց, որ ավելի լավ տեսք ունեինք։

50/50 եմ գնահատում այս մրցակցի արգելքը հաղթահարելու հնարավորությունները։ Մենք հասկացանք, որ մրցակցից վախենալ պետք չէ, մենք կարող ենք հաղթել այս դիմակայությունում»,- ասել է Տուլիպան։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 31-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news