20:36  ,  29 սեպտեմբերի, 2026

Պաշտոնական․ «Մանչեսթեր Սիթին» մեղավոր է ճանաչել Պրեմիեր լիգայի ֆինանսական կանոնները խախտելու մեջ

Անգլիական Պրեմիեր լիգան պաշտոնապես հաստատել է, որ անկախ հանձնաժողովը «Մանչեսթեր Սիթիին» մեղավոր է ճանաչել Պրեմիեր լիգայի ֆինանսական կանոնները խախտելու մեջ։

«Անկախ հանձնաժողովը «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբին մեղավոր է ճանաչել 9 մրցաշրջանների ընթացքում Պրեմիեր լիգայի ֆինանսական կանոնների լուրջ խախտումների հետ կապված բոլոր մեղադրանքներով, ինչպես նաև լիգայի հետաքննության հետ ակումբի չհամագործակցելու հետ կապված մեղադրանքների մեծ մասում։

Անկախ հանձնաժողովը պարզել է, որ 2009/2010-2017/2018 մրցաշրջաններ ժամանակահատվածում՝

  • «Մանչեսթեր Սիթին» «ֆիկտիվ» պայմանագրեր է կնքել (որոնք խեղաթյուրել են կողմերի միջև իրական համաձայնագիրը) իր մի շարք առևտրային գործընկերների հետ, ինչպես նաև ապավինել է ուրիշների հետ կնքված «ֆիկտիվ» պայմանագրերին՝ ակումբի եկամուտները արհեստականորեն մեծացնելու և ծախսերը կրճատելու համար։
  • Ակումբը ներկայացրել է կեղծ ֆինանսական հաշվետվություններ և թաքցրել է իր ֆինանսների իրական վիճակը աուդիտորներից և ֆուտբոլային կարգավորող մարմիններից:
  • «Մանչեսթեր Սիթին» զգալիորեն գերազանցել է ինչպես Պրեմիեր լիգայի, այնպես էլ ՈՒԵՖԱ-ի ծախսերի սահմանաչափերը:
  • Պրեմիեր լիգայի հետաքննության ընթացքում «Մանչեսթեր Սիթին» բազմիցս խախտել է լիգայի նկատմամբ իր՝ համագործակցության և բարեխղճության պարտականությունները (չորս ենթադրյալ խախտումներից երեքը ապացուցվել են)»,- ասվում է հայտարարության մեջ։

Պատժամիջոցների հարցը կքննարկվի առանձին՝ հետագա լսումների ժամանակ: «Մանչեսթեր Սիթին» իրավունք ունի բողոքարկել անկախ հանձնաժողովի եզրակացությունները և պետք է դա անի մինչև հոկտեմբերի 2-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news