22:25  ,  29 սեպտեմբերի, 2026

Մ-21. Հայաստան - Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 20։30-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2025/2027 Մ-21 առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան Մ-21 - Իտալիա Մ-21 հանդիպումը։

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել հոկտեմբեր 1-ից` ժամը 12։00-ից, Ավան ակադեմիայի մարզադաշտի մուտքի մոտ գտնվող տոմսարկղից, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Տոմսերի արժեքը 1000 դրամ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news