09:06  ,  30 սեպտեմբերի, 2026

Վյաչեսլավ Աֆյանը միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին

«Փյունիկի» կիսապաշտպան Վյաչեսլավ Աֆյանը միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին և կպատրաստվի ՈՒԵՖԱ Եվրոպայի 2025/2027 Մ-21 առաջնության որակավորման խմբային փուլի խաղերին, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը հոկտեմբերի 1-ին կընդունի Իտալիայի Մ-21 հավաքականին։

Հոկտեմբերի 5-ին Հայաստանի թիմը կհյուրընկալվի Չեռնոգորիայի հասակակիցներին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news