09:40  ,  30 սեպտեմբերի, 2026

«Յուվենտուսը» պարտք է 331 միլիոն եվրո

Թուրինի «Յուվենտուսը» հրապարակել է անցած մրցաշրջանի արդյունքում ֆինանսական հաշվետվությունը։

Իտալական ակումբի ֆինանսական կորուստը կազմել է 66 միլիոն եվրո։ Մեկ տարի առաջ այդ ցուցանիշը 58,1 միլիոն եվրո էր։

Եկամուտը նվազել է 54,9 միլիոն եվրո եւ կազմել է 474,7 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստների վաճառքից եկամուտը նվազել է 51,9 միլիոն եվրո, հեռուստահեռարձակումներից՝ 31,9 միլիոն եվրո։

Գործառնական ծախսերը կազմել են 363,6 միլիոն եվրո։

«Յուվենտուսի» պարտքն ավելացել է 50,9 միլիոն եվրոյով եւ կազմում է 331,1 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում «Յուվենտուսին» դարձյալ սպասվում են ֆինանսական կորուստներ, քանի որ թիմը չի կարողացել նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news