10:02 25 հուլիսի, 2025«Արարատ-Արմենիայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան մեկնաբանել է 0:0 հաշվով ոչ ոքի արդյունքը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում։ Երեւանյան թիմը Ավանի Ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում ընդունել էր ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժին»։
«Առաջին խաղակեսում մեր ֆուտբոլիստները ժամանակ չէին ունենում արագ ու ճիշտ որոշումներ կայացնելիս եւ դառնում էի մրցակցի գործողությունների զոհ։
Երկրորդ խաղակեսում լավ դիրքային պայքար էինք մղում։ Առջեւի գծում մեր ֆուտբոլիստների խաղից շատ գոհ եմ։
Ժամանակի բացակայությունը նախապատրաստական փուլում բացասական է ազդել, ավելի կազմակերպված ու կանոնավոր թիմ դառնալու համար ժամանակ է պետք։ Բայց այս խաղը ցույց տվեց, որ ավելի լավ տեսք ունեինք։
50/50 եմ գնահատում այս մրցակցի արգելքը հաղթահարելու հնարավորությունները։ Մենք հասկացանք, որ մրցակցից վախենալ պետք չէ, մենք կարող ենք հաղթել այս դիմակայությունում»,- ասել է Տուլիպան։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 31-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.