Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականում գոլերի քանակով հավասարվեց Տիգրան Բարսեղյանին եւ Էդգար Մանուչարյանին։ Երեքն էլ խփել են 9 գոլ եւ բաժանում են 6-8-րդ տեղերը, հաղորդումէ ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջը։ Սպերցյանը 34 հանդիպում է անցկացրել ազգային թիմում։
Չեռնոգորիայի հետ ընկերական խաղում Սպերցյանը դարձել էր դուբլի հեղինակ։ Հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 2:2: Մեկ գոլ էլ Սպերցյանը խփել էր Կոսովոյի հետ ընկերական խաղում։ Հայաստանի թիմը պարտվել էր 2:5 հաշվով։
Եվս երկու գոլ խփելու դեպքում՝ Սպերցյանը կհավասարվի 4-5-րդ տեղերը կիսող Մարկոս Պիզելիին եւ Արթուր Պետրոսյանին։ Ռեկորդակիրը Հենրիխ Մխիթարյանն է՝ 32 գոլ։ 2-3-րդ տեղերը կիսում են 14-ական գոլ խփած Յուրա Մովսիսյանն ու Գեւորգ Ղազարյանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:14 , 30 սեպտեմբերի
10:35 , 30 սեպտեմբերի
09:40 , 30 սեպտեմբերի
09:06 , 30 սեպտեմբերի
00:40 , 30 սեպտեմբերի
22:34 , 29 սեպտեմբերի
22:25 , 29 սեպտեմբերի
21:55 , 29 սեպտեմբերի
21:04 , 29 սեպտեմբերի
20:36 , 29 սեպտեմբերի