09:35 12 հունիսի, 2025Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականում գոլերի քանակով հավասարվեց Տիգրան Բարսեղյանին եւ Էդգար Մանուչարյանին։ Երեքն էլ խփել են 9 գոլ եւ բաժանում են 6-8-րդ տեղերը, հաղորդումէ ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջը։ Սպերցյանը 34 հանդիպում է անցկացրել ազգային թիմում։
Չեռնոգորիայի հետ ընկերական խաղում Սպերցյանը դարձել էր դուբլի հեղինակ։ Հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 2:2: Մեկ գոլ էլ Սպերցյանը խփել էր Կոսովոյի հետ ընկերական խաղում։ Հայաստանի թիմը պարտվել էր 2:5 հաշվով։
Եվս երկու գոլ խփելու դեպքում՝ Սպերցյանը կհավասարվի 4-5-րդ տեղերը կիսող Մարկոս Պիզելիին եւ Արթուր Պետրոսյանին։ Ռեկորդակիրը Հենրիխ Մխիթարյանն է՝ 32 գոլ։ 2-3-րդ տեղերը կիսում են 14-ական գոլ խփած Յուրա Մովսիսյանն ու Գեւորգ Ղազարյանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.