Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում չեմպիոն եւ գավաթակիր «Բայերը» Մյունխենում մրցեց «Բավարիայի» հետ։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հաղթեց 1:0 հաշվով՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ (տեսանյութ)։
17-րդ րոպեին խաղահրապարկից դուրս մրցակցին տապալելու համար հեռացվեց «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը։
69-րդ րոպեին «Բայերի» գոլը խփեց նիգերիացի կիսապաշտպան Նեյթան Տելան։
Օրվա մյուս խաղերում «Արմինիան» 3:1 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին», «Շտուտգարտն» ուժեղ էր «Ռեգենսբուրգից»՝ 3:0։ «Վերդերը» 1:0 հաշվով հաղթեց «Դարմշտադտին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի