Գերմանիայի գավաթ․ «Բայերը» պայքարից դուրս թողեց «Բավարիային», Նոյերը կարմիր քարտ ստացավ (տեսանյութ)

01:42   4 դեկտեմբերի, 2024

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում չեմպիոն եւ գավաթակիր «Բայերը» Մյունխենում մրցեց «Բավարիայի» հետ։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հաղթեց 1:0 հաշվով՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ (տեսանյութ)։

17-րդ րոպեին խաղահրապարկից դուրս մրցակցին տապալելու համար հեռացվեց «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը։

69-րդ րոպեին «Բայերի» գոլը խփեց նիգերիացի կիսապաշտպան Նեյթան Տելան։

Օրվա մյուս խաղերում «Արմինիան» 3:1 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին», «Շտուտգարտն» ուժեղ էր «Ռեգենսբուրգից»՝ 3:0։ «Վերդերը» 1:0 հաշվով հաղթեց «Դարմշտադտին»։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.