NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք նվաճած հայ մասնակիցների մասին պատմող Լուսինե Շահբազյանի հեղինակային «Օլիմպիական VLOG» նախագիծը:
«Օլիմպիական VLOG»-ի հաջորդ հերոսը Հայաստանի առաջատար լողորդ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Բարսեղյանն է:
Արթուր Բարսեղյան, լող 100 մետր ազատ ոճ
Ծնվել է 2002 թվականի մարտի 29-ին Երեւանում
Պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների Հայաստանի բազմակի չեմպիոն է եւ ռեկորդակիր, միջազգային մրցաշարերի հաղթող: Մեծահասակների կազմում առաջին լուրջ փորձը եղել է 2016 թ. ԱՄԷ աշխարհի գավաթի խաղարկությունում, որտեղ սահմանել է անձնական ռեկորդ եւ բարելավել իր արդյունքները: 2017 թ. Հունգարիայում անցկացված Եվրոպական օլիմպիական փառատոնում զբաղեցրել է 6-րդ տեղը: 2017թ. պատանիների աշխարհի առաջնությունում լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի նորմատիվ: 2018 թ. Հելսինկիի միջազգային մրցաշարում նվաճել է պատանիների Օլիմպիական խաղերի վարկանիշ: 2018 թ. Արգենտինայում անցկացված պատանեկան Օլիմպիական խաղերում 50 մետր ազատ ոճ մրցաձեւում 22.69 արդյունքով զբաղեցրել է 7-րդ տեղ: 2019 թ. Բուդապեշտում տեղի ունեցած պատանիների աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը, լրացրել B վարկանիշ եւ նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
2019 թ. Համահայկական խաղերի չեմպիոն է, 2021 թ. Բուլղարիայի բաց առաջնոթյան ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր:
Մասնակցել է Տոկիոյի Օլիմպիական խաղերին, որտեղ 100 մետր ազատ ոճում 49.78 վայրկյան արդյունքով զբաղեցրել է 38-րդ տեղը: 50 մետր ազատ ոճում 23.14 վայրկյան արդյունքով 73 լողորդների մեջ 43-րդն էր: 2022 թ. աշխարհի առաջնությունում ազատ ոճով 100 մետր ոճում 99 մասնակիցների պայքարում գրավել է 50-րդ տեղը՝ ցույց տալով 50.43 վայրկյան արդյունք
2022 թ. Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո Սանկտ Պետերբուրգում անցկացված Համաշխարհային կադետական խաղերի ոսկե մեդալակիր բատերֆլյայ ոճում:
Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրին արժանացել է սպիտակ քարտի միջոցով:
Արթուր Բարսեղյանը Փարիզի Օլիմպիական խաղերում պայքարի մեջ կմտնի հուլիսի 30-ին 100 մետր ազատ ոճ մրցաձեւոմ:
Տղամարդկանց որակավորման փուլը կմեկնարկի Երեւանի ժամանակով 13:00-ին։
Լողի օլիմպիական մրցաշարը անցկացվում է «Փարի Լա Դեֆանս» մարզապալատում (Paris La Defense Arena)։
«Օլիմպիական VLOG» նախագծի թողարկումներին հետեւեք NEWS.am Sport-ի Facebook, Instagram, Tiktok-ի էջերում, NEWS.am-ի Youtube-ի պաշտոնական ալիքում:
Փարիզ-2024 Օլիմպիական խաղերը կանկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:
#Paris2024 «Օլիմպիական VLOG». Արթուր Դավթյան
#Paris2024 «Օլիմպիական VLOG». Էլմիրա Կարապետյան
#Paris2024 «Օլիմպիական VLOG» Փաշիկ Ալավերդյանի հետ
#Paris2024 «Օլիմպիական VLOG». Վահագն Դավթյան
#Paris2024 «Օլիմպիական VLOG». Վազգեն Թեւանյան
#Paris2024 «Օլիմպիական VLOG». Վարսենիկ Մանուչարյան
#Paris2024 «Օլիմպիական VLOG». Մալխաս Ամոյան
#Paris2024 «Օլիմպիական VLOG». Արթուր Ալեքսանյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:04 , 11 հոկտեմբերի 
00:57 , 11 հոկտեմբերի
00:47 , 11 հոկտեմբերի
00:38 , 11 հոկտեմբերի
22:47 , 10 հոկտեմբերի
22:34 , 10 հոկտեմբերի 
22:26 , 10 հոկտեմբերի 
20:57 , 10 հոկտեմբերի
20:22 , 10 հոկտեմբերի
20:11 , 10 հոկտեմբերի