09:09  ,  23 հուլիսի, 2024

#Paris2024 «Օլիմպիական VLOG». Վարսենիկ Մանուչարյան (տեսանյութ)

NEWS.am Sport-ը ներկայացնում է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք նվաճած հայ մասնակիցների մասին պատմող Լուսինե Շահբազյանի հեղինակային «Օլիմպիական VLOG» նախագիծը:

Հաղորդման հերթական թողարկման հերոսն այս անգամ  Հայաստանի առաջատար լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանն է։

Վարսենիկ Մանուչարյան, լող, 100 մետր բաթերֆլայ

Ծնվել է 2003 թվականի հուլիսի 11-ին Երեւանում:

Անձնական մարզիչ՝ Կարեն Բարսեղյան։

Վարսենիկ Մանուչարյանը պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների Հայաստանի բազմակի չեմպիոն է եւ ռեկորդակիր, միջազգային մրցաշարերի հաղթող, մրցանակակիր:

Վարսենիկ Մանուչարյանի առաջին լուրջ փորձը միջազգային մրցաշարում եղել է 2017 թվականին Հունգարիայում անցկացված Եվրոպական օլիմպիական փառատոնը, որտեղ բարելավել իր անձնական արդյունքները, բայց մրցանակային տեղ չի զբաղեցրել:

Անձնական արդյունքների բարելավում գրանցել է նաև 2017 թ. պատանիների աշխարհի առաջնությունում:

2018 թ. մասնակցել է Հելսինկիում տեղի ունեցած պատանիների Եվրոպայի առաջնությանը, ապա նաև Չինաստանում անցկացված մեծահասակների աշխարհի առաջնությանը:

2019 թվականի Համահայկական խաղերի չեմպիոն է:

Մասնակցել է Տոկիոյի Օլիմպիական խաղերին, որտեղ 100 մետր ազատ ոճում գրանցել է 59.18 վայրկյան արդյունք և 51 մասնակիցների մեջ գրավել է 45-րդ տեղը:

  1. թ Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացված Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում 100 մ. բատերֆլայ մրցաձեւում դարձել է ոսկե մեդալակիր։

2024 թ. Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված լողի Եվրոպայի առաջնությունում 50 մետր բատերֆլայ ոճում 28.16 արդյունքով սահմանել է Հայաստանի ռեկորդ։

Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրին արժանացել է սպիտակ քարտի միջոցով ։

Վարսենիկ Մանուչարյանը Փարիզի Օլիմպիական խաղերում պայքարի մեջ կմտնի հուլիսի 27-ին 100 մետր բաթերֆլայ մրցաձեւում։

Կանանց որակավորման փուլը կմեկնարկի Երեւանի ժամանակով 13:00-ին։

Լողի օլիմպիական մրցաշարը կանցկացվի «Փարի Լա Դեֆանս» մարզապալատում (Paris La Defense Arena)։

Վարսենիկ Մանուչարյանը բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանի հետ Խաղերի բացման արարողության ժամանակ կլինի Հայաստանի դրոշակակիրը։

Լողորդուհին արդեն Փարիզում է։

«Օլիմպիական VLOG» նախագծի թողարկումներին հետեւեք NEWS.am Sport-ի Facebook, Instagram, Tiktok-ի  էջերում, NEWS.am-ի Youtube-ի պաշտոնական ալիքում:

Փարիզ-2024 Օլիմպիական խաղերը կանկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: 

#Paris2024 «Օլիմպիական VLOG». Արթուր Դավթյան

#Paris2024 «Օլիմպիական VLOG». Էլմիրա Կարապետյան 

#Paris2024 «Օլիմպիական VLOG» Փաշիկ Ալավերդյանի հետ

#Paris2024 «Օլիմպիական VLOG». Վահագն Դավթյան

#Paris2024 «Օլիմպիական VLOG». Վազգեն Թեւանյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում