#Paris2024 «Օլիմպիական VLOG». Արթուր Բարսեղյան (տեսանյութ)

09:09   28 հուլիսի, 2024

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք նվաճած հայ մասնակիցների մասին պատմող Լուսինե Շահբազյանի հեղինակային «Օլիմպիական VLOG» նախագիծը: 

«Օլիմպիական VLOG»-ի հաջորդ հերոսը Հայաստանի առաջատար լողորդ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Բարսեղյանն է:

Արթուր Բարսեղյան, լող 100 մետր ազատ ոճ

Ծնվել է 2002 թվականի մարտի 29-ին Երեւանում

Պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների Հայաստանի բազմակի չեմպիոն է եւ ռեկորդակիր, միջազգային մրցաշարերի հաղթող: Մեծահասակների կազմում առաջին լուրջ փորձը եղել է 2016 թ. ԱՄԷ աշխարհի գավաթի խաղարկությունում, որտեղ սահմանել է անձնական ռեկորդ եւ բարելավել իր արդյունքները: 2017 թ. Հունգարիայում անցկացված Եվրոպական օլիմպիական փառատոնում զբաղեցրել է 6-րդ տեղը: 2017թ. պատանիների աշխարհի առաջնությունում լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի նորմատիվ:  2018 թ. Հելսինկիի միջազգային մրցաշարում նվաճել է պատանիների Օլիմպիական խաղերի վարկանիշ: 2018 թ. Արգենտինայում անցկացված պատանեկան Օլիմպիական խաղերում 50 մետր ազատ ոճ մրցաձեւում 22.69 արդյունքով զբաղեցրել է 7-րդ տեղ: 2019 թ. Բուդապեշտում տեղի ունեցած պատանիների աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը, լրացրել  B վարկանիշ եւ նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

2019 թ.  Համահայկական խաղերի չեմպիոն է, 2021 թ. Բուլղարիայի բաց առաջնոթյան ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր:

Մասնակցել է Տոկիոյի Օլիմպիական խաղերին, որտեղ 100 մետր ազատ ոճում 49.78 վայրկյան արդյունքով զբաղեցրել է 38-րդ տեղը: 50 մետր ազատ ոճում  23.14 վայրկյան արդյունքով  73 լողորդների մեջ 43-րդն էր: 2022 թ. աշխարհի առաջնությունում ազատ ոճով 100 մետր ոճում 99 մասնակիցների պայքարում գրավել է 50-րդ տեղը՝ ցույց տալով 50.43 վայրկյան արդյունք

2022 թ. Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո Սանկտ Պետերբուրգում անցկացված Համաշխարհային կադետական խաղերի ոսկե մեդալակիր բատերֆլյայ ոճում:

Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրին արժանացել է սպիտակ քարտի միջոցով:

Արթուր Բարսեղյանը Փարիզի Օլիմպիական խաղերում պայքարի մեջ կմտնի հուլիսի 30-ին 100 մետր ազատ ոճ մրցաձեւոմ:

Տղամարդկանց որակավորման փուլը կմեկնարկի Երեւանի ժամանակով 13:00-ին։

Լողի օլիմպիական մրցաշարը անցկացվում է «Փարի Լա Դեֆանս» մարզապալատում (Paris La Defense Arena)։

«Օլիմպիական VLOG» նախագծի թողարկումներին հետեւեք NEWS.am Sport-ի Facebook, Instagram, Tiktok-ի  էջերում, NEWS.am-ի Youtube-ի պաշտոնական ալիքում:

Փարիզ-2024 Օլիմպիական խաղերը կանկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: 

#Paris2024 «Օլիմպիական VLOG». Արթուր Դավթյան

#Paris2024 «Օլիմպիական VLOG». Էլմիրա Կարապետյան 

#Paris2024 «Օլիմպիական VLOG» Փաշիկ Ալավերդյանի հետ

#Paris2024 «Օլիմպիական VLOG». Վահագն Դավթյան

#Paris2024 «Օլիմպիական VLOG». Վազգեն Թեւանյան

#Paris2024 «Օլիմպիական VLOG». Վարսենիկ Մանուչարյան

#Paris2024 «Օլիմպիական VLOG». Մալխաս Ամոյան

#Paris2024 «Օլիմպիական VLOG». Արթուր Ալեքսանյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.