NEWS.am Sport-ը ներկայացնում է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք նվաճած հայ մասնակիցների մասին պատմող Լուսինե Շահբազյանի հեղինակային «Օլիմպիական VLOG» նախագիծը:
«Օլիմպիական VLOG»-ի հերոսն այս անգամ աշխարհի չեմպիոն, կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, վրոպայի չեմպիոն, Մ23 աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանն է:
ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆ
հունահռոմեական ոճի ըմբշամարտ 77 կգ
անձնական մարզիչ՝ Համլետ Հովհաննիսյան
Ծնվել է 1999 թվականի հունվարի 22-ին Երեւանում
Ազգությամբ՝ եզդի
Մալխաս Ամոյանը Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, քառակի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանի եղբորորդին է
2016 թ. Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն է, 2016 թ. աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր, 2017 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, 2017 թ. երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, 2018 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, 2018 թ. աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, 2019 թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն:
Մեծահասակներում նորամուտը նշել է 2019 թվականի Poland Open մրցաշարում՝ դառնալով ոսկե մեդալակիր
2020 թ. աշխարհի գավաթի անհատական խաղարկության արծաթե մեդալակիր է, 2021 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 2021 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն, 2021 թ. աշխարհի չեմպիոն 72 կգ քաշային կարգում:
2021 թվականին փոխել է քաշային կարգը՝ օլիմպիական քաշի 77 կգ:
2022թ. Եվրոպայի չեմպիոն նոր քաշային կարգում, 2022թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2022թ. աշխարհի Մ23 չեմպիոն, 2023 թ. Եվդոպայի չեմպիոն, 2023թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է 2023 թ. սեպտեմբերի 22-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված աշխարհի առաջնությունում՝ դառնալով բրոնզե մեդալակիր
2024թ. Եվրոպայի չեմպիոն է:
Մալխաս Ամոյանը Փարիզի մրցագորգ դուրս կգա օգոստոսի 6-ին: Կմեկնարկի 1/8 եզրափակիչից։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարը կանցկացվի «Champ-de-Mars» մարզապալատում։
77 կգ քաշային եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 7-ին Երեւանի ժամանակով 21:55-ին:
«Օլիմպիական VLOG» նախագծի թողարկումներին հետեւեք NEWS.am Sport-ի Facebook, Instagram, Tiktok-ի էջերում, NEWS.am-ի Youtube-ի պաշտոնական ալիքում:
Փարիզ-2024 Օլիմպիական խաղերը կանկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:
#Paris2024 «Օլիմպիական VLOG». Արթուր Դավթյան
#Paris2024 «Օլիմպիական VLOG». Էլմիրա Կարապետյան
#Paris2024 «Օլիմպիական VLOG» Փաշիկ Ալավերդյանի հետ
#Paris2024 «Օլիմպիական VLOG». Վահագն Դավթյան
#Paris2024 «Օլիմպիական VLOG». Վազգեն Թեւանյան
#Paris2024 «Օլիմպիական VLOG». Վարսենիկ Մանուչարյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

10:14 , 1 հոկտեմբերի
09:52 , 1 հոկտեմբերի
09:06 , 1 հոկտեմբերի
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի