NEWS.am Sport-ը ներկայացնում է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք նվաճած հայ մասնակիցների մասին պատմող Լուսինե Շահբազյանի հեղինակային «Օլիմպիական VLOG» նախագիծը:
«Օլիմպիական VLOG» շրջանակներում կներկայացվեն Հայաստանի բոլոր օլիմպիականները Փարիզ-2024-ում, մարզումներ, հարցազրույցներ Խաղերի մասնակիցների հետ:
«Օլիմպիական VLOG»-ի հերոսն այս անգամ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր, Հայաստանի օլիմպիական հավաքականից առաջինը Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճած Էլմիրա Կարապետյանն է:
Էլմիրա Կարապետյան հրաձգություն, ատրճանակ, 10 մետր
Ծնվել է 1994 թ. մայիսի 18-ին Երեւանում:
Ամուսնացած է, ունի որդի։
Անձնական մարզիչ՝ Սեյրան Նիկողոսյան:
Էլմիրա Կարապետյանը հրաձգությամբ զբաղվում է 19 տարեկանից: 2013 թվականին առաջին անգամ մասնակցել է մեծահասակների Հայաստանի առաջնությանը եւ նվաճել ոսկե մեդալ՝ լրացրելով սպորտի վարպետի կոչման համար նախատեսված նորմատիվը, իսկ 2014 թվականին ստացել է սպորտի վարպետի կոչում: 2014-2020 թվականների Հայաստանի չեմպիոն է:
2015 թվականի Գրան Պրի մրցաշարի բրոնզե մեդալակիր է, 2018թ. Ուկրաինայի միջազգային մրցաշարի հաղթող: Նույն տարում դարձել է Եգիպտոսում անցկացված միջազգային մրցաշարի փոխչեմպիոն, 2019 թվականի Քուվեյթի Գրան Պրիի արծաթե մեդալակիր, 2020 թվականի նույն մրցաշարի բրոնզե մեդալակիր: 2019 թվականին լրացրել է միջազգային կարգ:
2021 թվականի մայիսի 20-29-ը Խորվաթիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը: Եվրոպայի առաջնության արդյունքով Հայաստանի առաջատար հրաձիգը նվաճել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Տոկիո-2020-ում հրաձգության մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը մասնակցել է 10 մետրից օդամուղ ատրճանակի մրցաձեւին եւ գրավեց 18-րդ տեղը՝ հավաքելով 573 միավոր:
2022 թ. հոկտեմբերի 15-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում նվաճել է Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր՝ դառնալով Հայաստանի առաջին օլիմպիականը Փարիզ-2024-ում:
Եզրափակիչում խոցել է 200.9 միավոր եւ աշխարհի առաջնությունում զբաղեցրել 5-րդ տեղը:
2022 թ. Լեհաստանի բաց առաջնության ոսկե մեդալակիր է, խառը մրցաձեւում Բենիկ Խլղաթյանի հետ արծաթե մեդալակիր:
2023 թ. հունվարին Սլովենիայի Ռուսե քաղաքում անցկացված հրաձգության SSF GRAND PRIX միջազգային մրցաշարում Բենիկ Խլղաթյանի հետ 10մ տարածությունից, օդամղիչ ատրճանակ մրցաձեւում գրավել է երկրորդ տեղը եւ նվաճել Եվրոպական խաղերի մասնակցության իրավունք:
2023 թ. Եվրոպական խաղերում Էլմիրա Կարապետյանը Բենիկ Խլղաթյանի հետ թիմային պայքարում դարձել է փոխչեմպիոն: 10մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձեւում փոխչեմպիոնները գրանցել են նաեւ Եվրոպական խաղերի ռեկորդ 581 միավոր արդյունքով։
Նույն տարվա մարտին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացված գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում օդամղիչ ատրճանակ մրցաձեւում Կարապետյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ 10 մետրից 60 կրակոցով պայքարում նա խոցել է 577 միավոր:
2024 թվականի աշխարհի գավաթակիր է, Բրազիլիայում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող:
Փարիզ-2024-ում Էլմիրա Կարապետյանը մրցահարթակ դուրս կգա հուլիսի 27-ին: Հայաստանի առաջատար հրաձիգը կպայքարի իր հիմնական մրցաձեւում՝ 10 մետր օդամղիչ ատրճանակ:
Կանանց որակավորման փուլը կմեկնարկի Երեւանի ժամանակով 14:30-ին:
Հրաձգության մրցաշարը կանցկացվի Շատորու քաղաքում Ազգային կենտրոնական հրաձգարանում (Chateauroux shooting centre): Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 28-ին, 14:00:
Էլմիրա Կարապետյանը օլիմպիական մայրաքաղաք կմեկնի հուլիսի 16-ին: Մրցավայրում նրան կօգնի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, անձնական մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:
«Օլիմպիական VLOG» նախագծի թողարկումներին հետեւեք NEWS.am Sport-ի Facebook, Instagram, Tiktok-ի էջերում, NEWS.am-ի Youtube-ի պաշտոնական ալիքում:
Փարիզ-2024 Օլիմպիական խաղերը կանկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:
#Paris2024 «Օլիմպիական VLOG». Արթուր Դավթյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:05 , 9 հոկտեմբերի
23:22 , 8 հոկտեմբերի
16:28 , 8 հոկտեմբերի
15:34 , 8 հոկտեմբերի
15:13 , 8 հոկտեմբերի
14:24 , 8 հոկտեմբերի
12:07 , 8 հոկտեմբերի
09:27 , 8 հոկտեմբերի
21:47 , 7 հոկտեմբերի
21:07 , 7 հոկտեմբերի