10:08  ,  13 հուլիսի, 2024

Էդուարդ Սպերցյան․ Մեծ խաղ է, պայքարելու ենք տիտղոսի համար, ճնշում չենք զգում

«Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի հարձակողական կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է չեմպիոն «Զենիթի» հետ Ռուսաստանի Սուպերգավաթի խաղում առաջիկա դիմակայության մասին։

«Մեծ խաղ է, պայքարելու ենք տիտղոսի համար, որը ցանկանում ենք նվաճել։ Բոլորը պատրաստ են։ Ճնշում չենք զգում։ Լավ է, որ կան այսպիսի հանդիպումներ եւ այսպիսի շանս։

Նախքան այս, թիմի փոխավագն էի, հիմա նշանակվել եմ ավագ։ Ես շնորհակալություն հայտնեցի վստահության համար։ Ես այստեղ եմ մեծացել, մեծ հպարտություն է»,- Էդուարդ Սպերցյանի խոսքը մեջբերում է championat.com-ը։

«Զենիթ» - «Կրասնոդար» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 13-ին Վոլգոգրադում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում