19:53  ,  8 օգոստոսի, 2024

Կոնֆերենցիաների լիգա․ «Օրդաբասի» - «Փյունիկ», «Արարատ-Արմենիա» - «Պուշկաշ Ակադեմիա»՝ առաջին խաղակեսերից հետո

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվել է ղազախական «Օրդաբասիին»։

Առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց՝ 0:0:

Ընդմիջում է։

«Փյունիկ»․ Հենրի Ավագյան, Անտոն Բրատկով, Միխայիլ Կովալենկո, Ալեմաո, Ժունինյո, Ջեյմս, Եվգենի Կոչյուկ, Մարտիմ Մայա, Լուկաս Վիլելա, Յուսուֆ Օտուբանջո, Ագդոն Մենեզես։

Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիայի»  Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում խաղում ընդունել է հունգարական «Պուշկաշ Ակադեմիային»։

Այս դիմակայությունում եւս առաջին խաղակեսում գոլ չգրանցվեց՝ 0:0:

Ընդմիջում է։

«Արարատ-Արմենիա»․ Դանիոլ Կուչեր, Ժոաու Կեյրուշ, Ժունիոր Բուենո, Էդգար Գրիգորյան, Կամո Հովհաննիսյան, Ալվին Տերա, Ամոս Նոնդի, Հովհաննես Հարությունյան, Արթուր Սերոբյան, Տենտոն Իենե, Էրիկ Օկանսի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս