20:50  ,  8 օգոստոսի, 2024

«Արարատ-Արմենիան» պարտվեց «Պուշկաշ-Ակադեմիային»

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երեւանի «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում ընդունեց հունգարական «Պուշկաշ Ակադեմիային»։

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած դիմակայությունում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը պարտվեց 0:1 հաշվով։

89-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ հյուրերի պաշտպան, Ֆինլանդիայի ներկայացուցիչ Միքայել Սոյսալոն։

Պատասխան հանդիպումը Հունգարիայում տեղի կունենա օգոստոսի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

«Պուշկաշ Ակադեմիայի» արգելքը հաղթահարելու դեպքում որակավորման փլեյ-օֆֆում «Արարատ-Արմենիան» կմրցի իտալական «Ֆիորենտինայի» հետ։

Առաջին խաղը օգոստոսի 22-ին է, պատասխան հանդիպումը՝ օգոստոսի 29-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս