18:54  ,  8 օգոստոսի, 2024

Փարիզ-2024. Չինաստանը եւս 2 տիտղոս նվաճեց եւ հավասարվեց առաջատար ԱՄՆ-ին (տեսանյութ)

Չինաստանը եւս երկու տիտղոս նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերում եւ հավասարվեց առաջատար ԱՄՆ-ին։ 

Թիավարության մրցաշարում երկտեղանի կանոեներով տղամարդկանց 500 մետրում հաղթեցին չինացիներ Լյու Հաոն եւ Ցզի Բովենը։

Երկրորդ տեղը գրավեցին իտալացիներ Գաբրիելե Կասադեին եւ Կառլո Տակինին։ Բրոնզե մեդալակիր դարձան իսպանացիներ Խոան Անտոնի Մորենոն եւ Դիեգո Դոմինգեսը։

Ջրացատկի մրցաշարում տղամարդկանց 3 մետր ոստնակացատկում հաղթեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, չինացի Սիյի Սեն։

Չինաստանը 27 ոսկե, 25 ոսկե, 17 բրոնզե մեդալով երկրորդ տեղում է։ Առաջատար ԱՄՆ-ի թիմն ունի 27 ոսկե, 35 արծաթե եւ 33 բրոնզե մեդալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս