21:01  ,  8 օգոստոսի, 2024

«Փյունիկն» Ալմաթիում հաղթեց «Օրդաբասիին» (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկն» Ալմաթիում (Ղազախստան) հյուրընկալվեց «Օրդաբասիին»։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթեց 1:0 հաշվով։

56-րդ րոպեին աչքի ընկավ նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն (տեսանյութ

Պատասխան խաղը Երեւանում տեղի կունենա օգոստոսի 15-ին։

Եթե «Փյունիկին» հաջողվի որակավորման երրորդ փուլի երկու խաղի արդյունքում առավելության հասնել ղազախական «Օրդաբասիի» նկատմամբ, ապա որակավորման եզրափակիչ փուլում կմրցի Եվրոպայի լիգայի որակավորման կիսաեզրափակիչ փուլի «Ցելիե» (Սլովենիա) - «Շեմռոք Ռովերս» (Իռլանդիա) զույգի պարտվողի հետ:

Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 22-ին Հայաստանում, պատասխան խաղը՝  օգոստոսի 29-ին դրսում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս