20:31  ,  8 օգոստոսի, 2024

ՀՄՖ-ն շնորհավորել է Արթուր Դավթյանին ծննդյան օրվա առթիվ

 Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը օգոստոսի 8-ին նշում է ծննդյան 32-ամյակը:  Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան շնորհավորել է Արթուր Դավթյանին։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 4-ին Արթուր Դավթյանը նվաճել էր Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին մեդալը:

Սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարում հենացատկի վարժության եզրափակիչում 32-ամյա մարմնամարզիկը 14.966 միավորով նվաճեց օլիմպիական փոխչեմպիոնի տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս