21:29  ,  8 օգոստոսի, 2024

Փարիզ-2024. Սլավիկ Գալստյանը չկարողացավ բրոնզե մեդալ նվաճել

Սլավիկ Գալստյանը պարտվեց օլիմպիական չեմպիոնին եւ չկարողացավ բրոնզե մեդալ նվաճել: Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում  հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի 67 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Սլավիկ Գալստյանը մրցեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության եռակի չեմպիոն, կուբացի Լուիս Օրտա Սանչեսի հետ եւ պարտվեց 0:7 հաշվով:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնը երկու մրցափուլերում էլ Սլավիկ Գալստյանին միավոր վաստակելու հնարավորություն չտվեց:

Սլավիկ Գալստյանն իր առաջին Օլիմպիական խաղերում մեկնարկային 1/8 եզրափակիչում Սլավիկ Գալստյանը լարված պայքարում 3:2 հաշվով հաղթել էր Պանամերիկյան խաղերի կրկնակի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության եռակի հաղթող, Էկվադորի ներկայացուցիչ Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոյին:

Քառորդ եզրափակիչում համառ գոտեմարտում նորից 3:2 հաշվով հաղթել էր աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում 5-րդ տեղը զբաղեցրած, Ֆրանսիայի ներկայացուցիչ Սիլա Մամադասային:

Կիսաեզրափակիչում ծանր գոտեմարտում տուշեով հաղթելիս, 4:10 հաշվով պարտվեց Իրանի ներկայացուցիչ Սաիդ Էսմայել Լեւեսիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս