07:37  ,  4 հուլիսի, 2024

Ուիմբլդոն-2024․ Աշխարհի առաջին ռակետ Սիները ծանրագույն պայքարում հաղթեց Բերետինիին (տեսանյութ)

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան։ Իտալացի թենիսիստը ծանրագույն պայքարում հաղթեց աշխարհի 59-րդ ռակետ, իտալացի Մատեո Բերետինիին՝ 7:6 (7:3), 7:6 (7:4), 2:6, 7:6 (7:4)։ Մրցախաղը տեւեց 3 ժամ եւ 46 րոպե։

Սիների հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 52-րդ ռակետ, սերբ Միոմիր Կեցմանովիչը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 50 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English