10:03  ,  4 հուլիսի, 2024

Պեդրի․ Եվրո-2024-ի տիտղոսը նվաճելու երազանքով ենք ապրում այս օրերին

Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խոսել է Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ում իր սպասումների մասին։

«Ես ինձ շատ լավ եմ զգում, շատ ավելի վստահ եմ զգում եւ մեծ ձգտումով ու ցանկությամբ պատրաստվում ենք առաջիկա դիմակայությանը։

Եվրո-2024-ի տիտղոսը նվաճելու երազանքով ենք ապրում այս օրերին։ Կարծում եմ՝ մեր թիմը կարող է հասնել այդ տիտղոսին»,- Պեդրիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Քառորդ եզրափակիչում Իսպանիայի հավաքականը հուլիսի 5-ին կմրցի Գերմանիայի հետ։ Հանդիպումը Շտուտգարտում կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English