09:06  ,  4 հուլիսի, 2024

Անգլիայի հավաքականը փորձարկել է նոր խաղային դասավորություն

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականը Գերմանիայում մարզումների ժամանակ փորձարկել է նոր խաղային դասավորություն 3 կենտրոնական պաշտպաններով, հաղորդում է Daily Mail-ը։

Գարեթ Սաութգեյթը մտադիր է Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում Շվեյցարիայի դեմ խաղալ 3-5-2 սխեմայով։ Նույն դասավորությունն է կիրառում Շվեյցարիայի թիմը։

3-5-2 դասավորությունը Անգլիայի թիմը կիրառել է նաեւ 2018թ․ աշխարհի առաջնությունում։

Անգլիան շվեյցարացիների հետ քառորդ եզրափակիչի հանդիպումը կանցկացնի հուլիսի 6-ին Դյուսելդորֆում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English