08:04  ,  4 հուլիսի, 2024

«Ինտեր Մայամին» հաղթեց առանց Մեսիի եւ Սուարեսի (տեսանյութ)

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում առաջատար «Ինտեր Մայամին» հյուրընկալվեց «Շառլոթին» եւ հաղթեց 2:1 հաշվով։ Հանդպմանը չէին մասնակցում «Ինտեր Մայամիի» հարձակվողներ՝ արգենտինացի Լիոնել Մեսին ու ուրուգվայցի Լուիս Սուարեսը, որը ազգային թիմերի հետ մասնակցում են Ամերիկայի գավաթին։

30-րդ րոպեին «Ինտեր Մայամիի» իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի փոխանցումից հետո աչքի ընկավ Ֆինլանդիան ներկայացնող կիսապաշտպան Ռոբերտ Թեյլորը։

41-րդ րոպեին դաշտի տերերը խփեցին պատասխան գոլը գանացի հարձակվող Պատրիկ Ագիեմանգի դիպուկ հարվածի շնորհիվ։

«Ինտեր Մայամիին» հաղթանակ բերեց 86-րդ րոպեին արգենտինացի կիսապաշտպան Բենխա Կրեմասկիի գոլը։

«Ինտեր Մայամին» 22 խաղից հետո 47 միավորով առաջատարն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում