10:34  ,  4 հուլիսի, 2024

ՄՕԿ-ի հերքումը․ Փարիզի Խաղերը չեն հետաձգվի

Միջազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնական հայտարարությամբ հերքել է սոցիալական ցանցերում թափ հավաքող ապատեղեկատվական հոսքը Փարիզի Օլիմպիական խաղերի հնարավոր հետաձգման կամ չեղարկման մասին։

Ըստ վարկածի՝ պատճառը կարող է դառնալ Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր քաղաքացիական բախումները։

«Ակնհայտ է, որ սա Ֆրանսիայի, ՄՕԿ-ի, նրա նախագահի եւ Օլիմպիական խաղերի դեմ ապատեղեկատվական արշավի շարունակությունն է։ Այդ տեղեկությունները որեւէ փաստական տվյալի վրա հիմնված չեն։

ՄՕԿ նախագահն ու ամբողջ օլիմպիական շարժումն անհամբեր սպասում են Փարիզի հրաշալի Օլիմպիական խաղերի մեկնարկին հուլիսի 26-ի բացման արարողությունից սկսած»,- նշվում է ՄՕԿ-ի հայտարարությունում։

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված է հուլիսի 7-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում