Stunning from Jude Bellingham @AlipayPlus | #EUROGOTT pic.twitter.com/0CAWvwhO2W
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 30, 2024
Եվրո-2024-ի գլխավոր ֆավորիտներից Անգլիայի հավաքականը մեծ դժվարությամբ 1/8 եզրափակիչում հաղթահարեց Սլովակիայի արգելքը։ Անգլիացի Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը հաղթեց լրացուցիչ ժամանակում՝ 2:1:
Գելզենկիրխենում տեղի ունեցած հանդիպման 25-րդ րոպեին աչքի ընկավ Պրահայի «Սլավիայի» հարձակվող Իվան Շրանցը (տեսանյութ)։ Գոլային փոխանցումը կատարեց Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Դավիդ Ստրելեցը։
81-րդ րոպեին Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Դեքլան Ռայսի հզոր հարվածից հետո Սլովակիային գոլից փրկեց ուղղահայաց դարպասաձողը։
Ավելացված 5-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց եւ պայքարը լրացուցիչ ժամանակ տեղափոխեց Մադրիդի «Ռեալի» 21-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը (տեսանյութ)։ Գոլային փոխանցումը կատարեց Լոնդոնի «Քրիսթալ Փելասի» պաշտպան Մարկ Գեհին։
91-րդ րոպեին «Բրենթֆորդի» հարձակվող Այվան Թոնիի փոխանցումից հետո Անգլիայի հաղթական գոլը խփեց Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը (տեսանյութ)։
Անգլիան քառորդ եզրափակիչում կմրցի Շվեյցարիայի հետ, որը 1/8 եզրափակիչում 2:0 հաշվով պարտության էր մատնել Եվրո-2020-ի չեմպիոն Իտալիային։ Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին։
Start-XI @England vs. @sfzofficial . #EURO2024 | #ENGSVK | #ENG | #SVK pic.twitter.com/H22pZKGJsE
— UEFA EURO 2024 DE (@EURO2024DE) June 30, 2024
Bellingham! 90e+5 #EURO2024 #ENGSVK pic.twitter.com/sZ5TgudH4G
— UEFA EURO 2024 (@EURO2024FRA) June 30, 2024
England complete the comeback#EURO2024 | #ENGSVK pic.twitter.com/sNwXKrO0vI
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 30, 2024
England are quarter-finalists #EURO2024 | #ENGSVK pic.twitter.com/03FuHW0Bc7
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 30, 2024
Congrats, @BellinghamJude! #EURO2024 | #ENGSVK | #ENG pic.twitter.com/MYhxz6VL1X
— UEFA EURO 2024 DE (@EURO2024DE) June 30, 2024
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում