11:51  ,  4 հուլիսի, 2024

Տոնի Կրոս․ Եվրո-2024-ին մեր մասնակցությունն արդեն չի կարող համարվել ձախողված

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը Իսպանիայի դեմ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի հանդիպումից առաջ ամփոփել է Բունդեսթիմի մասնակցությունը։

«Մրցաշարի մեկնարկից առաջ մեծ կասկածներ կային մեր հաջող մրցելույթի վերաբերյալ։ Այդ տեսանկյունից, կարծում եմ՝ մրցաշարին մեր մասնակցությունն արդեն չի կարող համարվել ձախողված։

Սակայն թիմում մենք մեր առջեւ նպատակ ենք դրել հաղթել այս մրցաշարում, նվաճել տիտղոսը։ Այդ պատճառով այլեւս ոչ մի հաղթանակ չի համարվի բոնուս մինչեւ չհասնենք եզրափակիչ եւ չհաղթենք։ Մենք մեծ հավակնություններ ունենք»,- Կրոսի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի Իսպանիա - Գերմանիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում