09:32  ,  1 հուլիսի, 2024

Սաութգեյթ․ Բելինգեմն ընդամենը 21 տարեկան է, բայց անհավանական լավ է հանդես գալիս

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը մեկնաբանել է լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով կամային հաղթանակը Սլովակիայի նկատմամբ Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում։ Գոլերը խփել էին Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը եւ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը։

«Շատ հպարտ եմ մեր խաղացողներով եւ բնավորությամբ, որ նրանք ցուցադրեցին այս խաղում։ Յուրաքանչյուրն ունեցավ իր ներդրումը եւ օգնեց հաղթահարել այս արգելքը։ Այս խաղացողները մշտապես օգնում են իրար, մղում առաջ։

Բելինգեմն ընդամենը 21 տարեկան է, բայց անհավանական լավ է հանդես գալիս։ Նա արդեն անհավանական ազդեցություն է ունեցել ակումբներում եւ ազգային թիմում, թեեւ այսքան երիտասարդ է։ Նրա բնավորությունը, անհատականությունը թույլ են տալիս ստեղծել հաղթանակի տանող պահեր։ Այս խաղում նա արեց դա։ Բելինգեմը հրաշալի տղա է եւ հաճելի է նրա հետ աշխատել»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Քառորդ եզրափակիչում Անգլիան հուլիսի 6-ին կմրցի Շվեյցարիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում