10:07  ,  1 հուլիսի, 2024

Լամին Յամալը՝ ԵԱ-ի փլեյ-օֆֆի մասնակցած ամենաերիտասարդ խաղացող

Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը դարձավ Եվրոպայի առաջնությունների փլեյ-օֆֆի մասնակցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը պատմության մեջ։

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Լամին Յամալը Վրաստանի հավաքականի դեմ հանդես եկավ 16 տարեկան եւ 357 օրականում։

Նա դարձավ նաեւ փլեյ-օֆֆում գոլային փոխանցում կատարած ամենաերիտասարդ խաղացողը։

Իսպանիայի հավաքականը վրացիներին հաղթեց 4:1 հաշվով եւ քառորդ եզրափակիչում կմրցի Գերմանիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում