21:51  ,  1 հուլիսի, 2024

Եվրո-2024․ Ֆրանսիան հաղթեց Բելգիային եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականը Դյուսելդորֆում տեղի ունեցած խաղում նվազագույն հաշվով հաղթեց Բելգիայի հավաքականին եւ դուրս եկավ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ։

Դիդիե Դեշամի գլխավորած թիմին հաղթանակ բերեց 85-րդ րոպեին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանիի հարվածից հետո բելգիական «Անդերլեխտի» պաշտպան Յան Վերտոնգենի ինքնագոլը  (տեսանյութ

Ֆրանսիան քառորդ եզրափակիչում կմրցի Պորտուգալիա - Սլովենիա դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում