20:17  ,  26 հունիսի, 2024

Ռոբերտո Մարտինես․ Մենք պատրաստվել ենք հաղթանակի

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին տուրի խաղում մտադիր է Վրաստանի դեմ հանդես գալ մարտական կազմով։ Երկու հաղթանակից հետո Պորտուգալիան արդեն ապահովել է տեղը 1/8 եզրափակիչում։

«Մենք պատրաստվել ենք հաղթանակի։ Մեկնարկային կազմում կլինեն մեր առանցքային խաղացողներից շատերը։ Դիոգու Կոշտան կլինի դարպասում, քանի որ չեմ սիրում դարպասապահների ռոտացիա։

Ոչ մի հեղափոխական բան չի նախատեսվում, թեեւ բոլոր էլ մրցունակ են։ Մեկնարկային կազմում կլինի նաեւ մեր ավագը՝ Ռոնալդուն»,- Մարտինեսի խոսքը մեջբերում է A Bola-ն։

Վրաստան - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 26-ին Գելզենկիրխենում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով