20:17 26 հունիսի, 2024Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին տուրի խաղում մտադիր է Վրաստանի դեմ հանդես գալ մարտական կազմով։ Երկու հաղթանակից հետո Պորտուգալիան արդեն ապահովել է տեղը 1/8 եզրափակիչում։
«Մենք պատրաստվել ենք հաղթանակի։ Մեկնարկային կազմում կլինեն մեր առանցքային խաղացողներից շատերը։ Դիոգու Կոշտան կլինի դարպասում, քանի որ չեմ սիրում դարպասապահների ռոտացիա։
Ոչ մի հեղափոխական բան չի նախատեսվում, թեեւ բոլոր էլ մրցունակ են։ Մեկնարկային կազմում կլինի նաեւ մեր ավագը՝ Ռոնալդուն»,- Մարտինեսի խոսքը մեջբերում է A Bola-ն։
Վրաստան - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 26-ին Գելզենկիրխենում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.