18:10  ,  26 հունիսի, 2024

Կվարացխելիա․ Միշտ երազել եմ խաղալ Ռոնալդուի դեմ

Վրաստանի հավաքականի եւ իտալական «Նապոլիի» եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան խոսել է Պորտուգալիայի դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպման մասին։

Պորտուգալիան արդեն ապահովել է 1/8 եզրափակիչի ուղեգիրը, Վրաստանը 1 միավորով վերջինն է F խմբում։

«Ծանր հանդիպում կլինի։ Մենք ավելի շատ ենք մոտիվացված, քանի որ Պորտուգալիան արդեն նվաճել է փլեյ-օֆֆի ուղեգիր։ Լավագույն փորձառությունը կլինի մեզ համար առաջատար ֆուտբոլիստների դեմ խաղալը։

Ռոնալդուն եղել է իմ կուռքը մանկությունունում։ Միշտ երազել եմ խաղալ նրա դեմ։ Նա այլեւս Եվրոպայում չի խաղում, եւ ես շատ ուրախ եմ, որ այստեղ հնարավորությու կլինի նրա դեմ խաղալ։ Հույս ունեմ, որ կհաղթենք, իսկ ես խաղից հետո կստանամ Ռոնալդուի խաղաշապիկը։

Ոչ բոլորն էին վստահ, որ մենք կարող ենք ինչ-որ բան անել այստեղ, բայց մենք դեռ ունենք փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն»,- Կվարացխելիայի խոսքը մեջբերում է ՈւեՖԱ-ի կայքը։

Վրաստան - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով